Իրադարձություններ Հայաստանում
4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Սրտաբանություն. Հմայակ Սիսակյան

– Համագումարի նախապատրաստական աշխատանքների ժամանակ մեզ հետ զրույցում նշեցիք, որ մեծ ակնկալիքներ ունեք. արդարանո՞ւմ են:
– Այո՛, ինչպես արդեն նշել եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս այս համագումարին, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ բժիշկները ներկայացնում են տարբեր ոլորտների ձեռքբերումները, իրենց փորձը: Նաև շատ կարևոր է ստեղծել պայմաններ, որ այդ բոլոր նորույթները ներթափանցեն և ինտեգրվեն մեր բժշկական հասարակություն:
– Մեծահամբավ հայ սրտաբաններ են ժամանել Հայաստան. հատկապես ի՞նչ կարող ենք նրանցից սովորել՝ ըստ Ձեզ:
– Դասախոսությունների ընթացքում ներկայացվում են շատ նոր մեթոդներ, որոնք կարող ենք կիրառել սրտաբանության տարբեր
ուղղություններում: Դրանցից որոշները մեզ մոտ դեռևս չեն կիրառվում, քանի որ ֆինանսական տեսանկյունից այնքան էլ մատչելի չեն: Օրինակ՝ սրտի փականների վրա միջամտությունները ոչ թե բաց վիրահատության միջոցով, այլ՝ ներանոթային. ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ այդ մեթոդն արդեն լայնորեն կիրառվում է Եվրոպայում: Ծայրամասային զարկերակների բուժումները, ստենտավորումները... Դասախոսություններում կան հետաքրքրական դեպքերի նկարագրություններ պրակտիկ փորձից, ինչը ևս կարևոր է:
– Ինչպե՞ս եք պատկերացնում հայաստանցի և սփյուռքահայ բժիշկների միջև համագործակցության հետագա զարգացումները:
– Ինչպես անձնական կապերի հաստատմամբ, այնպես էլ, կարծում եմ, պետական մակարդակով համագործակցության նոր ուղղությունների մշակմամբ:
– Ինչպե՞ս եք գնահատում հայաստանցի բժիշկների ակտիվությունը:
– Բավականին ակտիվ են, հետաքրքրված, դասախոսություններն անցնում են ակտիվ քննարկումների մթնոլորտում:
– Քննարկված թեմաներից որո՞ նք կառանձնացնեք:
– Սրտամկանի սուր ինֆարկտին առնչվող թեման, ինչպես նաև աորտալ փականի բուժման նոր մեթոդը: Հետաքրքիր քննարկումներ դեռևս շատ կլինեն, իսկ շաբաթ օրը կներկայացվեն Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտի բուժման արդյունքները:

Կարդացեք նաև

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն